Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է։
Կացի խոսքով՝ Թանգսիրին «ուղղակիորեն պատասխանատու էր Հորմուզի նեղուցի ռմբակոծության և շրջափակման համար»։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ սպանվել են նաև ռազմածովային ուժերի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Տեղեկատվության համար՝ Թանգսիրը ղեկավարել է Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը 2018 թվականից, իսկ դրանից առաջ նա 2010 թվականից զբաղեցրել է տեղակալի պաշտոնը։