Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ռմբակոծվել են ութ երկաթուղային կամուրջ և ճանապարհահատված, որոնք Իրանի իշխանությունները օգտագործում էին զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ ռմբակոծել է ութ երկաթուղային կամուրջ և ճանապարհահատված, որոնք Իրանի իշխանություններն օգտագործում էին զենք և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար։
Զինվորականների փոխանցմամբ՝ հարվածներն իրականացվել են Իրանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, Քարաջում, Թավրիզում, Քաշանում և Ղոմում։
«Անցումները ռմբակոծվել են, որպեսզի վարչակարգի ուժերը չկարողանան դրանք օգտագործել սարքավորումների և զենքի տեղափոխման համար», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Հարվածները սկսվելուց առաջ զինվորականները նախազգուշացրել են իրանցիներին չօգտվել երկրում գործող գնացքներից։
Զուգահեռաբար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աճող ուժով «ջախջախում է» իրանական վարչակարգը։