Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ. Մեր ուժերը պատրաստ են շարունակել մարտը, դադար օրերն օգտագործում ենք պատրաստվածությունը բարձրացնելու համար

22:29, 28.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Իսրայելը պատրաստ է վերսկսել մարտերը Գազայի հատվածում։ Նրա խոսքով՝ բանակն օգտագործում է գործող զինադադարը՝ մարտունակությունը ուժեղացնելու համար։

«Իսրայելի պաշտպանական ուժերը պատրաստ են շարունակել մարտերը։ Մենք օգտագործում ենք դադարի օրերը մեր պատրաստվածությունն ամրապնդելու և ապագա օպերատիվ ծրագրերը հաստատելու համար»,- ասել է Հերց Հալևին Իսրայելի հյուսիսում գտնվող զինվորների հետ խոսելիս։

Հալևին վերջին օրերին պատանդներին վերադարձնելու գործընթացը որակել է որպես «զգալի ռազմական ճնշման և վճռական ցամաքային գործողությունների արդյունքների վկայություն, որոնք պայմաններ են ստեղծել խաղաղ բնակիչների տուն վերադառնալու համար»:

Նմանատիպ