Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ Թեհրանում իրականացվել է լայնամասշտաբ հարվածների ալիք, որի թիրախը եղել է կառավարական ենթակառուցվածքը
Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ Թեհրանում իրականացվել է լայնամասշտաբ հարվածների ալիք, որի թիրախը եղել է կառավարական ենթակառուցվածքը

Անցած գիշերվա ընթացքում պայթյունների ձայներ են հնչել Իրանում, Իսրայելում և Լիբանանում:

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ Թեհրանում նրանք իրականացրել են լայնամասշտաբ հարվածների ալիք, որի թիրախը եղել է կառավարական ենթակառուցվածքը:

Մինչ այդ Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել, և հակաօդային պաշտպանության համակարգերը «դիմակայում էին թշնամական թիրախներին»:

Պայթյունների ձայներ են հնչել նաև Լիբանանի մայրաքաղաքում: Լիբանանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև սկսված հակամարտությունից ի վեր երկրում ավելի քան 1 100 մարդ է զոհվել:

Նրանց հաղորդմամբ՝ փետրվարի 28-ից մինչ օրս Իսրայելի և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման միջև առճակատման հետևանքով վիրավորվել է 3 299 մարդ: