Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենք ընդլայնել են իրենց ցամաքային գործողությունները Գազայի հատվածի հարավում

12:59, 30.03.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնել է իրենց ցամաքային գործողությունը Գազայի հատվածի հարավային մասում: Իսրայելական ուժերը մտել են Ռաֆահի Ալ-Ջնեյնա շրջան. Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ սա սահմանների երկայնքով բուֆերային գոտին ընդլայնելու ջանքերի մի մասն է:

Զինվորականների խոսքով՝ նրանք ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները տարածքում։ Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ տասնյակ օդային հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին: Ըստ իսրայելական կողմի՝ սպանվել են խմբավորման մի քանի անդամներ, այդ թվում՝ Իսրայելի վրա հարձակումների հետ կապված։

Մոտ երկու ամիս տեւած զինադադարից հետո Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում։

Նմանատիպ