Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
20101112fire
Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ առաջիկա րոպեներին Իսրայելի հյուսիսում կլսվեն սիրեններ։
Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությունը հնչել է Իսրայելի և Իրանի միջև երկկողմանի հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուց կարճ ժամանակ անց։