Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ Բենյամին Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից Իսրայել են տեղափոխել Իրանի սպառնալիքների պատճառով

10:16, 30.08.2026

Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը հաստատում է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ԱՄՆ-ից Իսրայել է տեղափոխվել Իրանի սպառնալիքների պատճառով։

Հրապարակման համաձայն՝ Յաիր Նեթանյահուն լքել է իր տունը՝ առանց անձնական իրերից որևէ մեկը վերցնելու, և ուղիղ թռել է Իսրայել։

«Յաիր Նեթանյահուին վնաս հասցնելու զգալի ռիսկ կար։ Հաշվի առնելով սա և սպառնալիքը գնահատելուց հետո, անվտանգության թիմի հետ համատեղ որոշում է կայացվել նրան անհապաղ Իսրայել վերադարձնել», – լրատվամիջոցներին հայտնել է Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը։

Հայտարարությունը հրապարակվել է այս շաբաթվա սկզբին լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերին, երբ նա ապրում էր Ֆլորիդայում, Յաիր Նեթանյահուի դեմ Իրանի կողմից կազմակերպված մահափորձ էր պլանավորվում։ Այս մասին խոսել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ նշելով, որ Իրանը փորձում է սպանել իր որդուն։

Նմանատիպ