Իսրայելի նախագահը կոչ է անում քաղաքական կուսակցություններին անել ամեն ինչ՝ ընտրությունների ևս մեկ փուլից խուսափելու համար

20:01, 28.10.2026

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է արել քաղաքական կուսակցություններին անել ամեն ինչ՝ ընտրությունների ևս մեկ փուլից խուսափելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։

«Հատկապես երեկվա իրադարձություններից հետո մենք պետք է ամեն ինչ անենք՝ ընտրությունների ևս մեկ փուլից խուսափելու համար։ Ահա թե ինչու ես ակնկալում եմ, որ այստեղ եկող յուրաքանչյուր ոք բաց մտքով կմոտենա հարցին», – ասել է Հերցոգը Երուսաղեմի նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ հաջորդ շաբաթ Գերագույն դատարանի դատավորից սպասում է ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Դրանից հետո Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի Քնեսեթում ներկայացված յուրաքանչյուր խմբակցության ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ։

Բացի այդ, Իսրայելի նախագահը դրական է գնահատել ընտրություններին ընտրողների բացառիկ բարձր մասնակցությունը՝ այն անվանելով «իսրայելական հասարակության արժանապատվության նշան»։ Նրա խոսքով, այս գործունեությունը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է իսրայելցիների «ժողովրդավարության ձգտումը»։

Նմանատիպ