Իսրայելի նախագահը քննադատել է Ավստրալիայի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը քննադատել է Ավստրալիայի որոշումը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը։ Հերցոգի խոսքով՝ այս քայլը «ահաբեկչության համար պարգև» է և «լուրջ սխալ»։
«Սա լուրջ և վտանգավոր սխալ է, որը չի օգնի որևէ պաղեստինցու և, ցավոք, չի վերադարձնի որևէ պատանդի», – ասել է Իսրայելի նախագահը։
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել էր, որ Ավստրալիան պլանավորում է ճանաչել Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։