Իսրայելի և Իրանի միջև ընթացող իրադարձությունների պատճառով Վրաստանի օդանավակայաններից մոտ 20 ավիաչվերթ է չեղարկվել

12:40, 14.06.2025

Իսրայելի և Իրանի միջև շարունակվող իրադարձությունների պատճառով Վրաստանի օդանավակայաններից մոտ 20 ավիաչվերթ է չեղարկվել։

«TAV Georgia»-ում հայտարարում են, որ չվերթների չեղարկման որոշումը կայացրել են ավիաընկերությունները, իսկ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։

Նրանց տվյալներով՝ այս փուլում Թբիլիսիից չեղարկվել է 15, իսկ Բաթումիից՝ չորս ավիաչվերթ։

Մասնավորապես, Բաթումիից չեղարկվել են Իսրայել և Իրան ուղևորվող չվերթները, իսկ Թբիլիսիից՝ Թել Ավիվ, Աբու Դաբի, Շարժա, Էրբիլ, Դելի և Դուբայ ուղղություններով։

Նմանատիպ