Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները շարունակվում են հրադադարի երկարաձգումից հետո ևս
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները շարունակվում են հրադադարի երկարաձգումից հետո ևս

Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները շարունակվում են նույնիսկ հրադադարի երկարաձգումից հետո:

Ինչպես հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը, նրանք ռմբակոծել են «Հեզբոլլահի» հրթիռային կայանները Հարավային Լիբանանի Յատեր և Կաֆրա քաղաքներում, քանի որ դրանք «վտանգ էին ներկայացնում զինվորների և Իսրայելի խաղաղ բնակիչների համար»:

«Հեզբոլլահի» հայտարարության համաձայն՝ նրանք Հարավային Լիբանանում ռմբակոծել են իսրայելական զրահափոխադրիչ: Լիբանանյան խմբավորման խոսքով՝ հարձակումը «պատասխան» էր Իսրայելի կողմից Հարավային Լիբանանում տների ավերմանը, ինչը «Հեզբոլլահը» որակել է որպես «հրադադարի խախտում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինադադարի երկարաձգման մասին հայտարարել էր ապրիլի 23-ին: Այդ ժամանակից ի վեր երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Լիբանանում «ցանկացած սպառնալիքի»: «Հեզբոլլահի» հայտարարությամբ՝ համաձայնագիրը «ոչ մի իմաստ չունի», քանի որ Իսրայելը շարունակում է հարձակումները Լիբանանի տարածքի վրա: