Իսրայելի դեսպանատուն. Խոնարհվում ենք վրացական ծագումով իսրայելցի բժիշկ Շոթա Մուսաևի և բոլոր այն մարդկանց առջև, ում արիությունը վճռորոշ դեր խաղաց 174 ուղևորների անվտանգ վերադարձի գործում

11:33, 01.10.2026

Հպարտանում ենք և խոնարհվում Շոթա Մուսաևի և բոլոր այն մարդկանց առջև, ում արիությունը վճռորոշ դեր խաղաց 174 ուղևորների անվտանգ վերադարձի գործում, – այս մասին նշված է Վրաստանում Իսրայելի դեսպանատան հայտարարության մեջ։

Ինչպես գրում է Իսրայելի դեսպանատունը, նրանց թվում, ում հերոսության և արիության շնորհիվ «Flydubai»-ի չվերթի ուղևորները փրկվել են, վրացական ծագումով իսրայելցի բժիշկ Շոթա Մուսաևն է։

«Նա առանց վարանելու առաջիններից մեկն է ներխուժել օդաչուների խցիկ, մյուս հերոս ուղևորների հետ միասին վնասազերծել ահաբեկչին, ինչից հետո ծանր վիրավորված օդաչուին ցուցաբերել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Շոթա Մուսաևը կարողացել է կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը և կայունացնել հերոս օդաչուի՝ կապիտան Սմիթ Մաչհարի վիճակը մինչև ինքնաթիռի վայրէջքը։

Բժիշկ Շոթայի գործողությունները մասն են կազմել այն ընդհանուր, բացառիկ ջանքերի, որոնք կապիտանի, ուղևորների և անձնակազմի արիության շնորհիվ կանխեցին աղետը և փրկեցին մարդկանց կյանքեր»,- նշված է Վրաստանում Իսրայելի դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ