Իսրայելի Բեեր Շեբա քաղաքի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել
Իսրայելի և Իրանի միջև հարձակումները շարունակվել են ամբողջ գիշեր։
Իսրայելի Բեեր Շեբա քաղաքի վրա իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Իսրայելում այժմ հանգիստ է։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ բնակչությունն այժմ կարող է լքել իրենց ապաստարանները։