Իսրայելի բանակի պահեստազորային, որը աշխատել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգում, ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով
Իսրայելի բանակի պահեստազորային, որը աշխատել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգում, ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։
Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ պահեստազորայինը նաև Իրանի Իսլամական Հանրապետության անունից իրականացրել է անվտանգության հետ կապված այլ գործողություններ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կասկածյալը նույնականացվել է որպես Երուսաղեմի բնակիչ 26-ամյա Ռազ Քոհեն։ Իսրայելի ոստիկանության և հակահետախուզական գործակալության՝ «Շին Բեթ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ Քոհենը ամիսներ շարունակ կապի մեջ է եղել իրանցի գործակալների հետ և մի քանի առաքելություններ է իրականացրել նրանց համար, այդ թվում՝ փողի դիմաց տեղեկատվություն փոխանցել։