Իսրայելի արտգործնախարար – Սա պատերազմ է, և մենք պետք է հաղթենք այս պատերազմում
Սա պատերազմ է, և մենք պետք է հաղթենք այս պատերազմում,- այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ երեկ գիշերվանից Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին եւ Թուլկարմ փախստականների ճամբարներում Իսրայելի պաշտպանության ուժերը «գործում են ամբողջ ուժով»։
«Մենք պետք է զբաղվենք այս սպառնալիքով նույն միջոցներով, որոնք օգտագործեցինք Գազայի ահաբեկչական ենթակառուցվածքի դեմ, ներառյալ պաղեստինցի բնակչության ժամանակավոր տարհանումը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը: Սա պատերազմ է, և մենք պետք է հաղթենք»,- ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինի և Տուբասի մերձակայքում գտնվող փախստականների ճամբարներում իսրայելական լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների հետևանքով տասը մարդ է զոհվել։