Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հայտնում են, որ Գրետա Թունբերգը Ֆրանսիայով վերադառնում է Շվեդիա
Իսրայելը շվեդական էկոակտիվիստ Գրետա Թունբերգին վերադարձնում է Շվեդիա՝ Մադլին նավով գտնվելուց հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։ Թունբերգը վերադառնում է Շվեդիա Ֆրանսիայի միջով։
«Գրետա Թունբերգը մեկնում է Իսրայելից Շվեդիա՝ Ֆրանսիայի միջով», – հայտարարել է Իսրայելի ԱԳՆ։
Հիշեցնենք, որ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը այլ ակտիվիստների հետ գտնվում էր Մադլին նավում, որը շարժվում էր դեպի Գազայի հատված՝ հումանիտար օգնություն մատակարարելու նպատակով։ Իսրայելի ուժերը կանգնեցրել են նավը։ Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությամբ՝ Գազային օգնություն մատակարարելու այլ ուղիներ կան, որոնք չեն ներառում «ինստագրամյան սելֆիները»։