Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 213 վիրավոր։
Հիվանդանոցներում գտնվողներից չորսի վիճակը միջին ծանրության է, իսկ 196-ինը՝ բավարար։ Բացի այդ, 13 մարդ բուժում է ստացել տագնապի (շոկի) պատճառով։ Իսրայելի առողջապահական գերատեսչությունը չի հստակեցնում վնասվածքների պատճառները։
Ինչպես գրում է իսրայելական մեդիան, որոշ մարդիկ հնարավոր է վնասվածքներ են ստացել ապաստարաններ տեղափոխվելու ժամանակ և ոչ թե Իրանից կամ Լիբանանից արձակված հրթիռների ուղղակի հարվածներից։
Նախարարությունը նաև հայտնում է, որ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հիվանդանոցներ է տեղափոխվել 2 975 մարդ, որոնցից 85-ն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Այս թիվը ներառում է ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինվորների։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանից «Հեզբոլլահի» հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ 13 վիրավորի մասին։ Հոսպիտալացվածներից ինը գտնվում են ծանր վիճակում, տասը՝ միջին ծանրության, իսկ 64-ը՝ բավարար վիճակում։