Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 289 վիրավոր
Իրանի հետ հակամարտության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հիվանդանոցներ է տեղափոխվել 289 վիրավոր քաղաքացի, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 19-ը միջին ծանրության վնասվածքներ ունեն, մինչդեռ 258-ի վիճակը բավարար է։ Ութ մարդ բուժվել է տագնապային խանգարումների համար։
Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 1050 մարդ, որոնցից 120-ը ներկայումս գտնվում են հիվանդանոցում կամ շտապօգնության բաժանմունքներում, իսկ մնացածը բուժվել և դուրս է գրվել։