Իսրայելը Թեհրանում երկու թիրախ է խոցել, Իրանը հիպերձայնային հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելը հարվածել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող հրթիռների արտադրության օբյեկտին։
Իսրայելը նաև, ըստ տեղեկությունների, ռմբակոծել է Թեհրանի արևելյան արվարձաններում գտնվող համալսարանը։ Համալսարանը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Իրանը նաև գիշերը Իսրայելի վրա արձակել է «Ֆաթահ-1» գերձայնային հրթիռ։
Մարդու իրավունքների պաշտպանության խմբերի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 585 մարդ, վիրավորվել՝ 1326-ը։