Իսրայելը պնդում է, որ Համասի առաջնորդներից մեկը սպանվել է Գազայի վրա հարվածի ժամանակ
Իսրայելը պնդում է, որ Համասի առաջնորդներից մեկը՝ Բահաա Բարուդը, սպանվել է Գազայի վրա հարվածի ժամանակ։
Նրանց խոսքով՝ Գազայում հարձակումը տեղի է ունեցել երեկ, և Բարուդի վերացումը հաստատվել է քիչ առաջ։
Բացի այդ, իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Բարուդը գործել է Համասի ահաբեկչական կազմակերպության անունից՝ «պլանավորելով և իրականացնելով բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ Իսրայելի պաշտպանության ուժերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ»։
«Բարուդը անմիջական սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի պաշտպանության ուժերի զորքերի համար և ոչնչացվել է ճշգրիտ օդային հարվածով», – ասվում է հայտարարության մեջ։
Երեկ Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հաստատեցին, որ Համասի ռազմական թևի հրամանատար Իզ ադ-Դին ալ-Հադդադը սպանվել է Գազայի վրա օդային հարվածի ժամանակ։