Իսրայելը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը
Իսրայելը լայնածավալ ավիահարված է հասցրել Իրանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր մասերում լսվել են ուժեղ պայթյուններ։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարվածը ուղղված է եղել Թեհրանում գտնվող «ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքներին»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել էր, որ Լիբանանում Իրանի և «Հեզբոլլահի» դեմ պայքարը կշարունակվի շաբաթներ շարունակ։
Նրա խոսքով՝ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը և նրա դաշնակիցները սպառնալիք ներկայացնեն Իսրայել պետության համար։