Իսրայելը հրադադարից հետո առաջին հրթիռային հարձակումն է կատարել Լիբանանի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան կողմը
Իսրայելը տասնյակ հրթիռներ է արձակել Լիբանանի ուղղությամբ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ինչպես հայտարարել է Իսրայելը, իրենց թիրախը եղել են հրթիռային կայանները, որոնցից Հեզբոլլահը կրակում է Իսրայելի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, հրադադարից հետո սա առաջին հրթիռային հարձակումն է Լիբանանի վրա։
Ըստ լիբանանյան կողմի՝ զոհվել է մեկ մարդ։
Ինչպես գրում է Reuters-ը, իսրայելական ուժերը շարունակում են նաև հինգ շրջաններ գրավել հարավային Լիբանանում, ինչը Լիբանանի կառավարությունը դիտարկում է որպես իր երկրի ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրի խախտում։