Իսրայելը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ցամաքային և օդային հարվածների ընդլայնման ծրագիրը
Իսրայելը կընդլայնի Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ուղղված ցամաքային և օդային հարվածները։ Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությանը։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ հաստատել են Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ուղղված ցամաքային և օդային հարվածները ընդլայնելու ծրագիրը։
Հայտարարության համաձայն՝ Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է «Հեզբոլլահի» դեմ ուղղված «նպատակային ցամաքային գործողությունների և առաջխաղացման» ծրագրերը, և սա կլինի «ձգձգված գործողություն»։