Իսրայելը այսօր 15 պաղեստինցիների մարմիններ է հանձնել Ղազային՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի շրջանակում Իսրայելը Գազայի հատվածին փոխանցել է 15 պաղեստինցու դի։
Կազմակերպության տվյալներով՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը Գազայի իշխանություններին ընդհանուր առմամբ վերադարձրել է արդեն 165 դի։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօր աջակցեց մահացած պաղեստինցիների փոխանցմանը Գազայի իշխանություններին։ Տեղական առողջապահական մարմինները հաստատեցին, որ այսօր փոխանցվել է 15 դի», – նշված է կազմակերպության հայտարարությունում։
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, կրակի դադարեցման պայմանավորվածության համաձայն՝ յուրաքանչյուր իսրայելցու դիի վերադարձի դիմաց Իսրայելը Գազայի իշխանություններին վերադարձնում է 15 պաղեստինցու դի։
Հիշեցնենք, որ այսօր «Համաս»-ի ղեկավար Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է Իսրայելին փոխանցել մնացած 15 պատանդի դիերը, սակայն դրա համար ժամանակ և ծանր տեխնիկա է անհրաժեշտ, քանի որ որոշ դիեր գտնվում են հողի կամ փլատակների տակ։