Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների վրա
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Հոդեյդա նավահանգստային քաղաքին և այլ քաղաքներին։
Ինչպես գրում է BBC -ն, ավիահարվածների թիրախը եղել է Սանայի միջազգային օդանավակայանը, ավիացիոն բազաներից մեկը և Պորտ Հոդեյդայում տեղակայված էլեկտրակայանը։
Իսրայելի կառավարությունը նույնպես հաստատում է Եմենի վրա օդային հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածների թիրախ դարձած ռազմական օբյեկտներն օգտագործվում են շիա հութիների կողմից իրանական զենք տեղափոխելու և իրանցի պաշտոնյաներին տարածաշրջան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:
«Հութիները կենտրոնական են Իրանի ահաբեկչական առանցքի համար, և նրանց հարձակումները միջազգային առևտրային նավերի և երթուղիների վրա ապակայունացնում են տարածաշրջանը և ողջ աշխարհը», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակում:
Տեղեկության համար նշենք, որ Եմենի ուղղությամբ իսրայելական ավիահարվածներին նախորդել է Եմենի հութիների հրթիռային հարձակումը Թել Ավիվի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ոչնչացնել հութիների ենթակառուցվածքը։