Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելը տարիներ շարունակ պատրաստվում էր Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ ուղղված գործողությանը, որի շրջանակում Իրանում տեղադրել է ճշգրիտ թիրախավորման զենքային համակարգեր

14:07, 13.06.2025

Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ «Մոսադը», Իրանում ստեղծել է անօդաչու թռչող սարքերի բազա, որոնք գիշերը ակտիվացվել են՝ հարվածելու այն օբյեկտներին, որտեղից արձակվում էին Իսրայելի ուղղությամբ նշանակված հրթիռներ։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը տարիներ շարունակ պատրաստվում էր Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ ուղղված գործողությանը, որի շրջանակում նաև Իրանում տեղադրել է ճշգրիտ թիրախավորման զենքային համակարգեր։

Հաղորդվում է, որ «Մոսադի» գործակալները անօդաչու սարքերի բազան տեղակայել են Թեհրանի մերձակայքում։ Բացի այդ, Իրանում մաքսանենգ ճանապարհով ներմուծվել են զենքի համակարգեր տեղափոխող մեքենաներ։ Այս համակարգերը ոչնչացրել են Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները և օդում առավելություն ու գործելու ազատություն են տվել իսրայելական ինքնաթիռներին։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մոսադի» հատուկ ստորաբաժանման երրորդ գաղտնի գործողությունը եղել է կենտրոնական Իրանում, հակաօդային համակարգերին մոտ բարձր ճշգրտությամբ հրթիռների տեղակայումը։

Նմանատիպ