Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը կրկին հրթիռային հարված է հասցրել Իսրայելին, որի հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը կրկին հրթիռային հարված է հասցրել Իսրայելին, որի հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ

Իրանը կրկին հրթիռային հարված է հասցրել Իսրայելին, որի հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ։

Times of Israel-ի տվյալներով՝ Թեհրանի թիրախ են դարձել Իսրայելի կենտրոնական մասում գտնվող բնակավայրերը։

Բացի այդ, իրանական հարձակման հետևանքով վնասվել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բնակելի շենքերը։

Հրթիռային հարձակման հետևանքով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի վրա հարվածների ժամանակ, ենթադրաբար, Իրանը կիրառել է կասետային զինամթերք։