Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը մտադիր է փետրվարի 18-ին դուրս գալ Լիբանանից

18:33, 17.02.2025

Իսրայելը մտադիր է փետրվարի 18-ին դուրս գալ Լիբանանից։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցչին։

Մինչդեռ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը ավելի վաղ նշել էր, որ «Իսրայելի պաշտպանության ուժերը» կմնան հարավային Լիբանանի հինգ ռազմավարական վայրերում։

Լիբանանյան Հեզբոլլահ խմբավորման հետ զինադադարը նախատեսում է, որ իսրայելական զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի մինչև փետրվարի 18-ը։ Լիբանանի հարավում պետք է մնա միայն լիբանանյան բանակը, իսկ Հեզբոլլահի ստորաբաժանումները պետք է դուրս գան տարածքից։

Նմանատիպ