Իսրայելական լրատվամիջոցներ. Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման «սկզբնական փուլը» կտևի չորս օր
Իսրայելական լրատվամիջոցներ. Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման «սկզբնական փուլը» կտևի չորս օր

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իրանի վրա համատեղ հարվածի «սկզբնական փուլը» կտևի չորս օր, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Գործողությունը, ըստ տեղեկությունների, պլանավորվել է ամիսներ շարունակ։

Սկզբում մի քանի պայթյուններ են լսվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ռմբակոծությունները սկսվել են Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում։

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ հարվածները ներկայումս կենտրոնացած են ռազմական թիրախների վրա, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել ընթացիկ գործողության մասին։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ հարվածները նպատակ ունեին չեզոքացնել իրանական ռազմական սպառնալիքը և պաշտպանել ԱՄՆ ուժերը։