Իսրայելական լրատվամիջոցներ. Բենիամին Նեթանյահուն հույս ունի հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Դոնալդ Թրամփին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է լինել առաջին առաջնորդը, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Սպիտակ տանը։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆն այս շաբաթ կայցելի Իսրայել՝ Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների հետ բանակցությունների, այդ թվում՝ այցի վերաբերյալ:
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել այդ հարցը։