Իսրայելական լրատվամիջոցներ. «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային խաղից հետո հարձակվել են Իսրայելի քաղաքացիների վրա, տաս մարդ վիրավորվել է
Ամստերդամում հարձակման են ենթարկվել Իսրայելի քաղաքացիներ, ինչի հետեւանքով տասից ավելի մարդ վիրավորվել է։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի քաղաքացիները ժամանել են Ամստերդամ՝ ներկա գտնվելու Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային հանդիպմանը։ Խաղից հետո հարձակման են ենթարկվել դաշտ դուրս եկած հրեա երկրպագուները։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ խաղից հետո ձերբակալվել է 57 մարդ։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք հարձակվում հրեա երկրպագուների վրա, հարձակվողներից մի քանիսը բռնած պաղեստինյան դրոշները բղավում են.