Իսրայելական բանակի զինվորները մտել են սիրիական Մադինաթ ալ-Բաաթ քաղաք
Իսրայելական բանակի զինվորները մտել են սիրիական Մադինաթ ալ-Բաաթ քաղաք։ Նշված քաղաքը գտնվում է Կունեյտրայի շրջանում։ Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները խուզարկություններ իրականացնելու նպատակով մտել են քաղաքի մի քանի կառավարական շենքեր։
Արաբական աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակը որոնողական աշխատանքներ է իրականացնում քաղաքում և տեղի բնակիչներին արգելվում է նաև ռոումինգից օգտվել իրենց բնակելի տարածքում։
Մադինաթ ալ-Բաաթը գտնվում է Իսրայելի և Սիրիայի միջև բուֆերային գոտում, որտեղ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են Ասադի վարչակարգի տապալումից հետո։