Իսրայելական բանակը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում: Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ ավիահարվածի թիրախը եղել են «Հեզբոլլահի» զենքի պահեստը և հարակից ստորգետնյա պահեստը:
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ ենթակառուցվածքները գտնվում էին հանրային մարզա-հանգստի կենտրոնի կողքին:
«Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է «Հեզբոլլահը» լիբանանցի քաղաքացիներին օգտագործում որպես մարդկային վահաններ քաղաքացիական տարածքներից իրականացվող գործողությունների համար», – հայտարարել են իսրայելական զինվորականները:
Նրանք նաև նշել են, որ «Հեզբոլլահը» շարունակում է փորձել վերականգնել Լիբանանի ենթակառուցվածքները, և նման օբյեկտների առկայությունը և ահաբեկչական խմբավորման գործունեությունը այս տարածքում «համարվում է Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում»: