Իսրայել Կացը. Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հնարավոր է նույն ճակատագիրն ունենա, ինչ Սադամ Հուսեյնը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հնարավոր է սպասի Սադամ Հուսեյնի ճակատագիրը։
Ինչպես Կացը նշել է Թել Ավիվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, Իրանը պետք է դադարեցնի պատերազմական հանցագործությունների կատարումը և հրթիռների արձակումը Իսրայելի խաղաղ բնակիչների ուղղությամբ։
«Նա պետք է հիշի, թե ինչ պատահեց դիկտատորի հետ՝ Իրանի հարևան երկրում, որը բռնեց Իսրայելի պետության դեմ ուղղված ճանապարհը։ Այսօր ևս մենք կշարունակենք հարվածներ հասցնել ռեժիմի թիրախներին և ռազմական օբյեկտներին Թեհրանում, ինչպես դա արեցինք քարոզչության ու թշնամանքի տարածման մարմնի դեմ», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Կացը նաև կոչ է արել Թեհրանի բնակիչներին տարհանվել այն շրջաններից, որոնց լքման վերաբերյալ հրահանգներ է տալիս Իսրայելի պաշտպանության բանակը։
«Թեհրանի բնակիչներ, մի վտանգեք ձեր կյանքը և մի վերածվեք դիկտատորի պատանդների, որը փորձում է ձեզ օգտագործել որպես պաշտպանություն», – ասել է Իսրայել Կացը։