«Հեզբոլլահը» հրադադար է խնդրում, – այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Հեզբոլլահի» իրանցի հովանավորները նույնպես ճնշում են գործադրում և սպառնալիքներ տարածում, քանի որ լուրջ մտահոգություն ունեն, որ Իսրայելը կոչնչացնի «Հեզբոլլահին»:
Իսրայել Կացի պնդմամբ՝ ապրիլի 8-ի գործողության ժամանակ սպանվել է «Հեզբոլլահի» ավելի քան 200 անդամ, իսկ ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր սպանվել է խմբավորման ավելի քան 1 400 անդամ, ինչը կրկնակի շատ է Լիբանանյան երկրորդ պատերազմի համեմատությամբ:
««Հավերժական խավար» գործողությունը շատ հզոր հարված էր «Հեզբոլլահի» համար, ինչը նրան ապշած և շփոթված թողեց ներթափանցման խորությամբ և հարվածի մասշտաբով», – նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը: