Իսրայել Կաց - Սահմանամերձ լիբանանյան գյուղերի բոլոր տները կքանդվեն՝ սահմանի երկայնքով սպառնալիքները մեկընդմիշտ վերացնելու համար
Սահմանամերձ լիբանանյան գյուղերի բոլոր տները կքանդվեն՝ հետևելով Ղազայում Ռաֆահի և Բեյթ Հանունի օրինակին, որպեսզի մեկընդմիշտ վերացվեն սահմանի երկայնքով սպառնալիքները,- այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ գործողության ավարտից հետո Իսրայելի պաշտպանության ուժերը կստեղծեն անվտանգության գոտի Լիբանանի ներսում և կպահպանեն անվտանգության վերահսկողությունը ամբողջ տարածքում՝ մինչև Լիտան գետը։
Իսրայել Կացի խոսքով, Իսրայելը կարգելի հարավային Լիբանանի ավելի քան 600,000 քաղաքացիների վերադարձը Լիտան գետից հարավ գտնվող տարածքներ, մինչև հյուսիսային Իսրայելում բնակվող բնակչության անվտանգությունն ապահովվի։
Իսրայել Կացը նաև նշել է, որ Իսրայելը կփորձի փոխել Լիբանանում իրավիճակը՝ Իսրայելի պաշտպանության ուժերի մշտական ներկայության միջոցով։