Իսրայել Կաց. Լիբանանում հրադադար կամ դադար չի լինի, քանի դեռ պատերազմի նպատակները չեն իրականացվել
Լիբանանում հրադադար կամ դադար չի լինի, քանի դեռ պատերազմի նպատակները չեն իրականացվել,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Պաշտպանության նախարարի խոսքով, իսրայելական կողմից հարձակողական գործողությունները պետք է շարունակվեն՝ «Հեզբոլլահի» հնարավորությունները թուլացնելու և հաղթանակի հասնելու համար։
«Մենք կշարունակենք ամբողջ ուժով հարվածներ հասցնել «Հեզբոլլահին», քանի դեռ չենք հասել պատերազմի նպատակներին: Իսրայելը չի համաձայնի մի համաձայնագրի, որը չի երաշխավորի ահաբեկչությունն ինքնուրույն կանխելու իր իրավունքը, ապահովելու Լիբանանում պատերազմի նպատակների իրագործումը, ներառյալ «Հեզբոլլահի» զինաթափումը և հյուսիսի բնակիչների համար անվտանգ վերադառնալու հնարավորությունը իրենց տները»,- գրել է Իսրայել Կացը սոցիալական ցանցում: