Իսրայել Կաց. Իսրայելը այսօր նախատեսում է հարվածել Թեհրանի կարևոր թիրախներին, բնակիչներին կոչ ենք անում տարհանվել

22:31, 17.06.2025

Իսրայելը այսօր պատրաստվում է հարվածել Թեհրանում գտնվող կարևոր թիրախներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ լրագրողների հետ զրույցում։

«Այսօր մենք շատ կարևոր թիրախներ կխոցենք Թեհրանում և կոչ ենք անում բնակիչներին տարհանվել», – նշել է Կացը։

Նրա խոսքով՝ Իսրայելը Իրանի դեմ օդային հարձակումներն իրականացնում է ինքնուրույն՝ արդեն հինգերորդ օրն անընդմեջ։

Երբ լրագրողները հարցրել են, արդյոք ԱՄՆ-ը նույնպես կարող է հարվածներ հասցնել, Կացը պատասխանել է՝ «ԱՄՆ-ը մեր լավ բարեկամն է»։

«Այս պահին նրանք օգնում են մեզ պաշտպանվել մի շարք հարձակումներից, և դրա համար շնորհակալություն ենք հայտնում», – ասել է Կացը։

Նա նաև ընդգծել է, որ Իսրայելի դիրքորոշումը Իրանի հետ բանակցությունների հարցում մնում է անփոփոխ։

«Կատեգորիկ ոչ. մենք բանակցություններ չենք վարում», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Նմանատիպ