Իսրայել Կաց - «Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում, Լիբանանի կառավարությունը պարտավոր է զինաթափել «Հեզբոլլահին» և դուրս բերել այն հարավային Լիբանանից
Իսրայել Կաց - «Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում, Լիբանանի կառավարությունը պարտավոր է զինաթափել «Հեզբոլլահին» և դուրս բերել այն հարավային Լիբանանից

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ «Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում: Նախարարը կոչ է անում Լիբանանի կառավարությանը ժամանակին զինաթափել խմբավորումը և կատարել իր պարտավորությունը:

Իսրայել Կացը այս մասին գրում է սոցիալական ցանցերում:

«Հեզբոլլահը կրակի հետ է խաղում, իսկ Լիբանանի նախագահը հետաձգում է այս հարցը: Լիբանանի կառավարությունը պարտավոր է զինաթափել «Հեզբոլլահին» և դուրս բերել այն հարավային Լիբանանից: Սա պետք է արվի: Առավելագույն միջոցառումների կիրառումը կշարունակվի և ավելի կամրապնդվի: Մենք թույլ չենք տա, որ երկրի հյուսիսի ժողովուրդը սպառնալիքի տակ լինի», – գրել է նա X-ում: