Իսրայել Կաց. Չնայած նախազգուշացումներին, Իրանի կողմից հարվածները շարունակվել են, հետևաբար Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Իրանում կավելանան և կընդլայնվեն
Իսրայել Կաց. Չնայած նախազգուշացումներին, Իրանի կողմից հարվածները շարունակվել են, հետևաբար Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Իրանում կավելանան և կընդլայնվեն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ ի պատասխան Իրանի հրթիռային հարվածների, Իսրայելի պատասխան հարվածները «կավելանան և կընդլայնվեն»։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք Իրանի ահաբեկչական վարչակարգին՝ դադարեցնել հրթիռային հարվածները Իսրայելի խաղաղ բնակչության դեմ։ Չնայած նախազգուշացումներին, հարվածները շարունակվել են։ Հետևաբար, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Իրանում կավելանան և կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ թիրախներ և տարածաշրջաններ, որոնք օգնում են վարչակարգին զենք ստեղծել և կիրառել Իսրայելի խաղաղ բնակչության դեմ», – տեսաուղերձում հայտարարել է Իսրայել Կացը։

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ կշարունակվի «ահաբեկչական վարչակարգի առաջնորդների և հրամանատարների հետապնդումը, նրա ռազմավարական հնարավորությունների ոչնչացումը»։