Իսրաելի ռազմածովային ուժերը կրակ են բացել պաղեստինյան նավի ուղղությամբ, կա մեկ զոհ
Իսրաելի ռազմածովային ուժերը կրակ են բացել պաղեստինյան նավի ուղղությամբ, կա մեկ զոհ

Իսրաելի ռազմածովային ուժերը կրակ են բացել նավի ուղղությամբ, որում գտնվում էր երեք պաղեստինցի: Նրանցից մեկը լուրջ վիրավորվել էր, որին չէր հաջողվել փրկել: Այս մասին լրատվությունը տարածել է Իսրաելի ռազմական մամլո խոսնակը:

Նրա խոսքերով իսրաելզի զինվորականները կրակ են բացել այն բանից հետո, ինչ նավի անձնակազմը չի ենթարկվել նրանց հրամաններին և ուղղությունը շարունակել դեպի արգելված տարածք:

Իր հերթին Գազի հատվածի ձկնորսների միությունում հայտարարում են, որ նավը կրակահերթի տակ է հայտնվել այն բանից հետո, ինչ վերադառնում էր հետ և ոչ մի արգելված տարածքում չի գտնվել: