Իսրաելի ռազմական ավիացիան հարվածներ է իրականացրել Համասի դիրքերի վրա
Իսրայելի ռազմական ավիացիան ոդային հարվածներ է իրականացրել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի դիրքերի վրա:
Իսրայելական օդուժի հիմնական թիրախը ծայրահեղական խմբին պատկանող շենքն էր, որը զենք է արտադրում: Ռմբակոծվել է նաև «Համաս»-ի ռազմական մի քանի օբյեկտ:
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, ինքնաթիռները հատուկ գործողությունը իրականացրել են այն բանից հետո, ինչ Իսրայելի ՀՕՊ համակարգը գցել է երկու հրթիռ, իսկ երկուսը պայթել է Իսրաելի տարածքում: