Գազայի հատվածի սահմանի մոտ բախման պատճառով, Թուրքիան  ԱՄՆ-ից և Իսրայելից կոնսուլտացիաների նպատակով հետ է կանչել իր դեսպաններին

Գազայի հատվածի սահմանի մոտ բախման պատճառով, Թուրքիան  ԱՄՆ-ից և Իսրայելից կոնսուլտացիաների նպատակով հետ է կանչել իր դեսպաններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, Բեքիր Բիզդագը:

Մինչ այդ, Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածի սահմանին Իսրաելի արարքը գնահատել է՝ ցեղասպանություն և Իսրաելը հիշատակել ահաբեկչական պետություն:

«Այն, ինչ անում է Իսրաելը՝ ցեղասպանություն է: Կապ չունի թե որ կողմից է դա արվում, Իսրաելից թե Միացյալ Նահանգներից: Ես դատապարտում եմ այս մարդասիրական դրաման, այս ցեղասպանությունը»,-հայտարարել է Էրդողանը:

Մայիսի 14-ին, Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումից մի քանի ժամ շուտ, Գազայի հատվածի սահմանի մոտ հավաքվել են հազարավոր պաղեստինացիներ: ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի ակցիան վեր է ածվել խառնաշփոթությունների: Իսրաելի անվտանգության ուժերը կրակ են բացել պաղեստինացիների ուղղությամբ: Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարության տվյալներով, մահացել է 58 մարդ, այդ թվում պատանիներ: Տուժածների քանակը գերազանցում է 2700-ը, այստեղից 130-ի վիճակը ծայրահեղ ծանր է: