Իսպանիայում ուժգին անձրևի և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:
Կաստիլիա-Լա-Մանչայի նահանգում փրկարարները հայտնաբերել են երկու մարդու դի:
Զոհեր կան նաև Ալմերիայում, Գրանադայում և Ալիկանտեում:
Վատ եղանակի պատճառով տասնյակ դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը, հեղեղվել են փողոցները: