Իսպանիայում մարվում են երկու խոշոր անտառային հրդեհներ
Իսպանիայում անտառային հրդեհը ոչնչացրել է մինչև 10,000 հեկտար հողատարածք, ինչը ստիպել է տարհանվել 16 գյուղ, հաղորդում է Euronews-ը։
Հրապարակման համաձայն, Իսպանիայի հյուսիսարևելյան և կենտրոնական մասերում դեռևս ակտիվ են երկու խոշոր անտառային հրդեհներ։ Արտակարգ ծառայությունների հիմնական ուժերը մոբիլիզացված են Գվադալախարա նահանգում՝ Լա Միերլայի մոտ, և Սարագոսա նահանգում՝ Օրեսի մոտ, հրդեհները մարելու համար։
Երկու հրդեհներն էլ այս տարի Իսպանիայում տեղի ունեցած ամենամեծերից են։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իսպանիայում անտառային հրդեհները տարեսկզբից ի վեր արդեն ոչնչացրել են մոտ 50,000 հեկտար անտառային և գյուղատնտեսական հողատարածք։