Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 205-ի

19:14, 01.11.2024

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 205-ի։ Ամենաշատը՝ 202 մարդ մահացել է Վալենսիայում, երկուսը՝ Կաստիլիա Լա Մանչայում և մեկը՝ Անդալուսիայում։

Փրկարարները մի քանի վայրերում շարունակում են որոնողական աշխատանքները։ Զինվորականները ևս ներգրավված են բնական աղետներից տուժած տարածքների մաքրման աշխատանքներում։

Օդերևութաբանական գործակալությունը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

Նմանատիպ