Իսպանիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով երկու մարդ է զոհվել

14:29, 16.08.2026

Իսպանիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով երկու մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը։

Աղետը տեղի է ունեցել Կաստիլիա և Լեոնի հյուսիսարևմտյան շրջանում։ Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով երկու կին է զոհվել, երկու երեխա՝ վիրավորվել։

Իսպանիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը փոթորկի և հորդառատ անձրևների մասին նախազգուշացում է հրապարակել երկրի կենտրոնական և հյուսիսային մասերի յոթ շրջանների համար։

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները տեղի են ունեցել Իսպանիայում մի քանի շաբաթ տևած ռեկորդային ջերմաստիճաններից հետո։ Վերջերս ուժեղ շոգը մի շարք խոշոր անտառային հրդեհների պատճառ է դարձել երկրի տարբեր շրջաններում։

Նմանատիպ