Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ վեցը՝ վիրավորվել
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։
Հրդեհը բռնկվել է Իսպանիայի հարավ-արևելյան մասում՝ Ալմերիայի գավառի Լոս Գալյարդոս համայնքում։
Ականատեսների տեղեկություններով՝ հրդեհը, հավանաբար, առաջացել է վնասված էլեկտրահաղորդման գծից, ինչից հետո կրակն արագորեն տարածվել է մերձակա անտառային զանգվածում, սակայն պաշտոնապես հրդեհի պատճառը դեռևս չի հաստատվել։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 150 հրշեջ։ Էվակուացվել (տարհանվել) է ավելի քան 1 000 մարդ։
Հարավային Եվրոպայում ուժեղ տապի ալիքը շարունակվում է։ Իսպանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, ինչի պատճառով տարբեր տարածաշրջաններում մեծածավալ անտառային հրդեհներ են բռնկվել։