Իսպանիայի ոստիկանությունը Կոլումբիայից տեղափոխվող բանանի մեջ թաքցրած շուրջ 6 տոննա կոկաին է հայտնաբերել
Իսպանիայի ոստիկանությունը Կոլումբիայից տեղափոխվող բանանի մեջ թաքցրած շուրջ 6 տոննա կոկաին է հայտնաբերել

Իսպանիայի ոստիկանությունը հակաթմրանյութային գործողության արդյունքում Կոլումբիայից տեղափոխվող բանանի (ադամաթուզ) մեջ թաքցրած շուրջ 6 տոննա կոկաին է հայտնաբերել:

Իսպանական մամուլի տեղեկությամբ, երկրի հարավային մասում գտնվող Մալագա քաղաքում անցկացված հատուկ գործողության շրջանակներում ձերբակալված է 15 մարդ:

Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր արժեքը գերազանցում է 360 միլիոն եվրոն: Ոստիկանությունում հայտարարում են, որ գործողությունը դեռևս չի ավարտվել և սպասվում են ձերբակալություններ: