Իսպանիայի ՆԳՆ-ն ներկայացուցիչները այցելել են «112» ծառայություն և ներքին գործերի նախարարության ակադեմիա
Իսպանիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը, Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է՝ Վրաստանի ՆԳՆ-ն հասարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ «112»:
ՆԳՆ-ն մամուլի ծառայության հաղորդմամբ, հանրային անվտանգության կառավարման կենտրոնի տնօրեն, Գիորգի Արսոշվիլին հանդիպել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիայի գլխավոր տնօրեն, Մարիա Գամեսի հետ և ծանոթացրել նրան անհետաձգելի օգնության կառավարման ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի հետ:
Նրանց փոխանցմամբ, հյուրերն այցելել են զանգերի կենտրոն և ներկա գտնվել օպերատորների և դիսպետչերների աշխատանքային գործընթացին: Նրանք մանրամասն տեղեկություններ են ստացել հանրապետության ամբողջ տարածքում տեսահսկման համակարգի կառավարման և երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող կարևոր նախագծերի վերաբերյալ:
Իսպանիայի ՆԳՆ-ն ներկայացուցիչները ծանոթացել են նաև էլեկտրոնային մոնիտորինգի կենտրոնի աշխատանքին, մասնավորապես, թե ինչպես է էլեկտրոնային շղթայի միջոցով «112»-ի կողմից վերահսկվում հանցագործը:
Այցի շրջանակներում հյուրերն այցելել են նաև Վրաստանի ՆԳՆ-ն ակադեմիա:
Ակադեմիայի պրոռեկտոր Իրինա Աբրամիշվիլին հանդիպել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիայի գլխավոր տնօրեն, Մարիա Գամեսի հետ և ներկայացրել ծանոթացրել նրան ուսումնական հաստատության պատմությանը, գործունեությանը և ընթացիկ ծրագրերի հետ:
Հյուրերը ծանոթացել են նաև ակադեմիայի համակարգչային քննչական կենտրոնի, սիմուլյացիայի ուսումնական կենտրոնի, մարզադահլիճների և այլ կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի հետ: